Տավուշում 37-ամյա բնակիչը գնացել է ոչխարների հետեւից եւ չի վերադարձել. փրկարարները որոնում են
SOCIETYՏավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի 37-ամյա բնակիչ է կորել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ հուլիսի 6-ին՝ ժամը 00.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուրի բնակիչ՝ 1979թ. ծնված Ռ. Մ.-ն «Խանախլա» կոչվող հանդամասում դուրս է եկել ոչխարների հետեւից եւ այլեւս չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ժամը 03.25-ից ճանապարհի մնացած մասը (մոտ 4 կմ) շարունակել է ոտքով:
Ժամը 04.24-ից սկսվել են Ռ. Մ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



