Տավուշում 37-ամյա բնակիչը գնացել է ոչխարների հետեւից եւ չի վերադարձել. փրկարարները որոնում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի 37-ամյա բնակիչ է կորել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ հուլիսի 6-ին՝ ժամը 00.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուրի բնակիչ՝ 1979թ. ծնված Ռ. Մ.-ն «Խանախլա» կոչվող հանդամասում դուրս է եկել ոչխարների հետեւից եւ այլեւս չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ժամը 03.25-ից ճանապարհի մնացած մասը (մոտ 4 կմ) շարունակել է ոտքով:
Ժամը 04.24-ից սկսվել են Ռ. Մ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



