Ապարանի մոտ կայծակից 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սատկել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 4-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 գլուխ). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ, նախնական տվյալներով, կայծակի հետևանքով սատկել է 4 խոշոր եղջերավոր անասուն:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



