Ապարանի մոտ կայծակից 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սատկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 4-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտակայքում գտնվող սարի արոտավայրում կայծակնահարվել են խոշոր եղջերավոր կենդանիներ (20 գլուխ). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ, նախնական տվյալներով, կայծակի հետևանքով սատկել է 4 խոշոր եղջերավոր անասուն:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



