Թթուջուրում քվեների 50 տոկոսը ստացել է անկուսակցական թեկնածուն
POLITICSԿիրակի օրը՝ հուլիսի 3-ին, Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ գյուղապետ է ընտրվել անկուսակցական, ինքնառաջադրմամբ հանդես եկած Զոհրակ Ասլանյանը, ում օգտին քվեարկել էր 108 ընտրող:
Հանրապետական կուսակցության անդամ Արսեն Սահակյանը երկու անգամ պակաս ձայն էր ստացել՝ նրան համայնքի ղեկավարի պաշտոնում տեսնել ցանկացողները 57-ն էին, իսկ անկուսակցականներ Գագիկ Ոսկանյանն ու Վիգեն Գրիգորյանը ստացել էին համապատասխանաբար 44 եւ վեց ձայն:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ Թթուջուր համայնքն ունի 264 ընտրող, որից ընտրությանը մասնակցել էին 215-ը: Այս ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 81 տոկոսից մի փոքր ավելի:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



