Թթուջուրում քվեների 50 տոկոսը ստացել է անկուսակցական թեկնածուն
ՔԱՂԱՔԱԿԱՆԿիրակի օրը՝ հուլիսի 3-ին, Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ գյուղապետ է ընտրվել անկուսակցական, ինքնառաջադրմամբ հանդես եկած Զոհրակ Ասլանյանը, ում օգտին քվեարկել էր 108 ընտրող:
Հանրապետական կուսակցության անդամ Արսեն Սահակյանը երկու անգամ պակաս ձայն էր ստացել՝ նրան համայնքի ղեկավարի պաշտոնում տեսնել ցանկացողները 57-ն էին, իսկ անկուսակցականներ Գագիկ Ոսկանյանն ու Վիգեն Գրիգորյանը ստացել էին համապատասխանաբար 44 եւ վեց ձայն:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ Թթուջուր համայնքն ունի 264 ընտրող, որից ընտրությանը մասնակցել էին 215-ը: Այս ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 81 տոկոսից մի փոքր ավելի:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



