Երեւանում ջրում են իրար. Միացել նաեւ հրշեջ մեքենաները (ֆոտոռեպորտաժ)
SOCIETYԵրեւանում շարունակվում է Վարդավառի տոնի առթիվ միջոցառումները: Մայրաքաղաքի տարբեր մասերում առավոտից կարելի է տեսնել երեխաների եւ մեծերի` ջրով լի դույլերը ձեռքներին (ֆոտոռեպորտաժ):
Թումո-ին հարակից զբոսայգում NEWS.am-ի ֆոտոթղթակիցը նկարել է եւ մի լավ ջրվել։
Մասնավորապես, թեժ է Երեւանի այն հատվածներում, որտեղ լողավազաններ կան եւ այգիներ: Ամենամարդաշատն իհարկե Կարապի լճի տարածքն է, որտեղ «ջրոցին» ուղեկցվել է դիջեյի մատուցած ուրախ ու աշխույժ ռիթմերով: Երկու ժամ Կարապի լիճը վերածվել էր ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի: Վարդավառին են միացել նաեւ հրշեջ մեքենաները:
Նշենք, որ Վարդավառի միջոցառումների շրջանակում լվացվել եւ մաքրվել են նաեւ հուշարձանները:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



