Երեւանում ջրում են իրար. Միացել նաեւ հրշեջ մեքենաները (ֆոտոռեպորտաժ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում շարունակվում է Վարդավառի տոնի առթիվ միջոցառումները: Մայրաքաղաքի տարբեր մասերում առավոտից կարելի է տեսնել երեխաների եւ մեծերի` ջրով լի դույլերը ձեռքներին (ֆոտոռեպորտաժ):
Թումո-ին հարակից զբոսայգում NEWS.am-ի ֆոտոթղթակիցը նկարել է եւ մի լավ ջրվել։
Մասնավորապես, թեժ է Երեւանի այն հատվածներում, որտեղ լողավազաններ կան եւ այգիներ: Ամենամարդաշատն իհարկե Կարապի լճի տարածքն է, որտեղ «ջրոցին» ուղեկցվել է դիջեյի մատուցած ուրախ ու աշխույժ ռիթմերով: Երկու ժամ Կարապի լիճը վերածվել էր ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի: Վարդավառին են միացել նաեւ հրշեջ մեքենաները:
Նշենք, որ Վարդավառի միջոցառումների շրջանակում լվացվել եւ մաքրվել են նաեւ հուշարձանները:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



