Մայրաքաղաքում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ջրցան մեքենաների շքերթով
LIFE«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված ազգային սիրված տոներից Վարդավառի համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով:
Մեքենաների շարասյունը լվացել և մաքրել է մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու Հանրապետության հրապարակի տարածքը:
Ի դեպ, ողջ օրվա ընթացքում «Սանիթեքի» մեքենաները կշրջեն նաև վարչական շրջանների բակերում, փողոցներում`անհրաժեշտ ծավալի ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:
Հիշեցնենք նաև, որ այսօր Վարդավառին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



