Մայրաքաղաքում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ջրցան մեքենաների շքերթով
ԼԱՅՖ«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված ազգային սիրված տոներից Վարդավառի համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով:
Մեքենաների շարասյունը լվացել և մաքրել է մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու Հանրապետության հրապարակի տարածքը:
Ի դեպ, ողջ օրվա ընթացքում «Սանիթեքի» մեքենաները կշրջեն նաև վարչական շրջանների բակերում, փողոցներում`անհրաժեշտ ծավալի ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:
Հիշեցնենք նաև, որ այսօր Վարդավառին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



