Արիզոնայի բնակչի են ձերբակալել՝ ահաբեկչություններ իրականացնելու մտադրության մեղադրանքով
SOCIETYԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցներն Արիզոնա նահանգի բնակչի են ձերբակալել՝ Մարիկոպա եւ Պիմա շրջանների պետական հաստատությունների վրա հարձակումներ իրականացնելու նպատակով դավադրություն ծրագրելու մեղադրանքով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազությունը:
18-ամյա Մահին Խանը Մարիկոպայի բանտում է: ՀԴԲ-ի տվյալներով, Խանին, սակայն, չեն կասկածում հուլիսի 4-ին Անկախության օրվա տոնակատարության ժամանակ դիվերսիա ծրագրելու մեջ:
«Մենք վկայություններ չունենք այն մասին, որ Խանը սպառնացել է ակցիա կազմակերպել հուլիսի 4-ին կամ այս հանգստյան օրերին»,- նշել է Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Միա Գարսիան:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



