Արիզոնայի բնակչի են ձերբակալել՝ ահաբեկչություններ իրականացնելու մտադրության մեղադրանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցներն Արիզոնա նահանգի բնակչի են ձերբակալել՝ Մարիկոպա եւ Պիմա շրջանների պետական հաստատությունների վրա հարձակումներ իրականացնելու նպատակով դավադրություն ծրագրելու մեղադրանքով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազությունը:
18-ամյա Մահին Խանը Մարիկոպայի բանտում է: ՀԴԲ-ի տվյալներով, Խանին, սակայն, չեն կասկածում հուլիսի 4-ին Անկախության օրվա տոնակատարության ժամանակ դիվերսիա ծրագրելու մեջ:
«Մենք վկայություններ չունենք այն մասին, որ Խանը սպառնացել է ակցիա կազմակերպել հուլիսի 4-ին կամ այս հանգստյան օրերին»,- նշել է Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Միա Գարսիան:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



