Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվել են ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր

SOCIETY

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունիսի 28-30-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվակա ն համակարգից:

Ժողովի նիստերը վարեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ  Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։

Ժողովին քննության առնվեցին միջեկեղեցական հարաբերություններին, ներեկեղեցական կյանքին և եկեղեցական ժողովական կառույցներին վերաբերող հարցեր։

Ժողովի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի այցելությանը Հայաստան։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ դեռևս 2014 թ. Հայաստան հրավիրված Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, 2015 թ. նամակով հաստատելով այցի իրականացումը 2016 թվականին, հունիսի 24-26-ը եղբայրական այցով եղավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որն անցավ հոգևոր ջերմ մթնոլորտում։ Այցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ և այցի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

ԳՀԽ անդամներն ուրախությամբ արձանագրեցին, որ Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան լավագույն վկայությունն էր Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների և գործակցության։ Ժողովականները նաև իրենց գնահատանքը հայտնեցին այցի կազմակերպիչ հանձնախմբին և կազմակերպական աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց։

Ժողովին ԳՀԽ անդամների ուշադրության բերվեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումը Երուսաղեմի Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգության հարցում Հայոց Եկեղեցու մասնակցության մասին։ Ընդգծելով Երուսաղեմի կարևորությունը համազգային կյանքում և սրբոց տեղյաց պահպանության գործում Հայոց Եկեղեցու պատասխանատվությունը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, հանձնառու եղավ օժանդակելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը և աշխարհասփյուռ թեմերի միջոցով ապաÕ �ովելու անհրաժեշտ գումարը։

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կազմակերպչական աշխատանքների իրականացման մասին զեկուցեց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ԳՀԽ ժողովին ներկայացրեց հանձնախմբի կողմից մշակված Ազգային-եկեղեցական ժողովի և Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների նախագծերը։ Քննարկումների ընթացքում նախագծերի հոդվածների վերաբերյալ արվեցին տարբեր առաջարկներ և նկատառումներ, որոնց հիման վրա հանձնախմբին հանձնարարվեց լրամշակել նախագծերը և ներկայացնել ԳՀԽ առաջիկա ժողովին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը զեկույց ներկայացրեց «Աջակցություն Արցախին» ծրագրի մասին՝ անդրադառնալով Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում կազմակերպված հանգանակություններին, ինչպես նաև Մայր Աթոռի զանազան կառույցների և թեմերի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը։

Գոհունակություն հայտնելով եկեղեցական կառույցների և թեմերի կողմից ցուցաբերած աջակցության առնչությամբ` Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորեց այս ուղղությամբ աշխատանքների շարունակությունը՝ զորավիգ լինելու արցախահայությանը և նրա կարիքներին։

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder