Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվել են ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունիսի 28-30-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվակա ն համակարգից:

Ժողովի նիստերը վարեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ  Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։

Ժողովին քննության առնվեցին միջեկեղեցական հարաբերություններին, ներեկեղեցական կյանքին և եկեղեցական ժողովական կառույցներին վերաբերող հարցեր։

Ժողովի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի այցելությանը Հայաստան։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ դեռևս 2014 թ. Հայաստան հրավիրված Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, 2015 թ. նամակով հաստատելով այցի իրականացումը 2016 թվականին, հունիսի 24-26-ը եղբայրական այցով եղավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որն անցավ հոգևոր ջերմ մթնոլորտում։ Այցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ և այցի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

ԳՀԽ անդամներն ուրախությամբ արձանագրեցին, որ Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան լավագույն վկայությունն էր Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների և գործակցության։ Ժողովականները նաև իրենց գնահատանքը հայտնեցին այցի կազմակերպիչ հանձնախմբին և կազմակերպական աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց։

Ժողովին ԳՀԽ անդամների ուշադրության բերվեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումը Երուսաղեմի Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգության հարցում Հայոց Եկեղեցու մասնակցության մասին։ Ընդգծելով Երուսաղեմի կարևորությունը համազգային կյանքում և սրբոց տեղյաց պահպանության գործում Հայոց Եկեղեցու պատասխանատվությունը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, հանձնառու եղավ օժանդակելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը և աշխարհասփյուռ թեմերի միջոցով ապաÕ �ովելու անհրաժեշտ գումարը։

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կազմակերպչական աշխատանքների իրականացման մասին զեկուցեց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ԳՀԽ ժողովին ներկայացրեց հանձնախմբի կողմից մշակված Ազգային-եկեղեցական ժողովի և Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների նախագծերը։ Քննարկումների ընթացքում նախագծերի հոդվածների վերաբերյալ արվեցին տարբեր առաջարկներ և նկատառումներ, որոնց հիման վրա հանձնախմբին հանձնարարվեց լրամշակել նախագծերը և ներկայացնել ԳՀԽ առաջիկա ժողովին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը զեկույց ներկայացրեց «Աջակցություն Արցախին» ծրագրի մասին՝ անդրադառնալով Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում կազմակերպված հանգանակություններին, ինչպես նաև Մայր Աթոռի զանազան կառույցների և թեմերի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը։

Գոհունակություն հայտնելով եկեղեցական կառույցների և թեմերի կողմից ցուցաբերած աջակցության առնչությամբ` Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորեց այս ուղղությամբ աշխատանքների շարունակությունը՝ զորավիգ լինելու արցախահայությանը և նրա կարիքներին։

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

 

Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել