Ստամբուլի ահաբեկչությունն իրականացնողները տաջիկներ են
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած երեք մահապարտները Տաջիկստանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 42-ն է, 239 մարդ վիրավորվել է:
Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



