Ստամբուլի ահաբեկչությունն իրականացնողները տաջիկներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած երեք մահապարտները Տաջիկստանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 42-ն է, 239 մարդ վիրավորվել է:
Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



