«Բորուսիա»-ն հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգան. Մխիթարյանը` դուբլի հեղինակ
SPORTԳերմանիայի ֆուտբոլի առաջնության անդրանիկ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթանակ տոնեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղում. Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գնդակը նոր մրցաշրջանում` դառնալով դուբլի հեղինակ (4-0):
Առաջին խաղակեսից հետո դորտմունդցիները սեփական հարկի տակ ընդունելով «Բորուսիա»-ին հաղթում էին արդեն 3-0 հաշվով: Դորտմունդյան ակումբի կազմում առաջին գնդակը հեղինակեց Մարկո Ռոյսը, այնուհետև աչքի ընկավ Պիեռ Թմերիկ Օբամեյանգը: Հանդիպման 33-րդ և 50-րդ րոպեին գոլերի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 4-0 և «Բորուսիա»-ն հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգան:
Հաջորդ տուրում, որը կկայանա օգոստոսի 23-ին «Բորուսիա»-ն կմրցի «Ինգոշտադ»-ի հետ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



