«Բորուսիա»-ն հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգան. Մխիթարյանը` դուբլի հեղինակ
ՍՊՈՐՏԳերմանիայի ֆուտբոլի առաջնության անդրանիկ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթանակ տոնեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղում. Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գնդակը նոր մրցաշրջանում` դառնալով դուբլի հեղինակ (4-0):
Առաջին խաղակեսից հետո դորտմունդցիները սեփական հարկի տակ ընդունելով «Բորուսիա»-ին հաղթում էին արդեն 3-0 հաշվով: Դորտմունդյան ակումբի կազմում առաջին գնդակը հեղինակեց Մարկո Ռոյսը, այնուհետև աչքի ընկավ Պիեռ Թմերիկ Օբամեյանգը: Հանդիպման 33-րդ և 50-րդ րոպեին գոլերի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 4-0 և «Բորուսիա»-ն հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգան:
Հաջորդ տուրում, որը կկայանա օգոստոսի 23-ին «Բորուսիա»-ն կմրցի «Ինգոշտադ»-ի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



