Անակնկալ հայերին. սեւ «ջիպ»-ից դուրս է եկել մաչոյական քայլվածքով վարորդը. պարզվել ՝ Պուտինն է.«Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատին մերձ կան մի քանի «մինի-դվարեցներ», որոնք ռուսները կառուցել էին G-8-ի ղեկավարներին հյուրընկալելու համար: Այդ տնակներից մեկում հանգրվանած հայկական պատվիրակությունը Ալիեւ-Սարգսյան հանդիպումից առաջ անակնկալի է եկել. շենքի առաջ մեկ էլ ու կանգնել է մի սեւ «ջիպ», որի միջից դուրս է եկել վարորդն ու թեթեւ` մաչոյական քայլվածքով բարեւելով բոլորին, ներս է մտել:
«Վարորդը» Պուտինն է եղել` առանց «ախրանայի», նա այցելել է Սերժ Սարգսյանին, որի հետ քիչ հետո դուրս են եկել, գնացել են հանդիպման: Օրվա ավարտին էլ Պուտինը կրկին նույն «ջիպ»-ով վերադարձել, Սերժ Սարգսյանին վերցրել է, ապա ոտքով զբոսնել են Կոնստանտինյան պալատի այգում: Դարձյալ առանց «ախրանայի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



