Անակնկալ հայերին. սեւ «ջիպ»-ից դուրս է եկել մաչոյական քայլվածքով վարորդը. պարզվել ՝ Պուտինն է.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատին մերձ կան մի քանի «մինի-դվարեցներ», որոնք ռուսները կառուցել էին G-8-ի ղեկավարներին հյուրընկալելու համար: Այդ տնակներից մեկում հանգրվանած հայկական պատվիրակությունը Ալիեւ-Սարգսյան հանդիպումից առաջ անակնկալի է եկել. շենքի առաջ մեկ էլ ու կանգնել է մի սեւ «ջիպ», որի միջից դուրս է եկել վարորդն ու թեթեւ` մաչոյական քայլվածքով բարեւելով բոլորին, ներս է մտել:
«Վարորդը» Պուտինն է եղել` առանց «ախրանայի», նա այցելել է Սերժ Սարգսյանին, որի հետ քիչ հետո դուրս են եկել, գնացել են հանդիպման: Օրվա ավարտին էլ Պուտինը կրկին նույն «ջիպ»-ով վերադարձել, Սերժ Սարգսյանին վերցրել է, ապա ոտքով զբոսնել են Կոնստանտինյան պալատի այգում: Դարձյալ առանց «ախրանայի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



