Հարութ Բալյանի մենահամերգը հետաձգվում է
LIFEՔիչ առաջ նկատեցինք, որ սիրված երգիչ Հարութ Բալյանը, ով հատուկ բարեգործական համերգի նպատակով Հայաստան էր եկել, իր միկրոբլոգում հրապարակել է այս գրառումը.
«Սիրելի Հայաստանաբնակ հայրենակիցներ և երկրպագուներ մեծ ցավով ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական լուրջ պատճառներով շտապ վերադառնում եմ ԱՄՆ, այդ պատճառով մենահամերգը հետաձգվում է, այն պարտադիր կկայանա Հոկտեմբերի 7-ին նույն վայրում։ Սիրով և անհամբերությամբ կսպասեմ մեր հանդիպմանը։ Եվս մեկ անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը։»
Past.am- ը նրա մտերիմներից փորձեց պարզել թե ինչ է պատահել, որի պատճառով երգիչն այդպիսի ծանր որոշում է կայացրել: Ցավոք, որևէ կերպ չկարողացանք բացահայտել պատճառը: Հուսանք, որ երգչի և նրա ընտանիքի կյանքում ամեն ինչ բարեհաջող կլինի ու մենք աշնանը կվայելենք համերգը:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



