Հարութ Բալյանի մենահամերգը հետաձգվում է
ԼԱՅՖՔիչ առաջ նկատեցինք, որ սիրված երգիչ Հարութ Բալյանը, ով հատուկ բարեգործական համերգի նպատակով Հայաստան էր եկել, իր միկրոբլոգում հրապարակել է այս գրառումը.
«Սիրելի Հայաստանաբնակ հայրենակիցներ և երկրպագուներ մեծ ցավով ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական լուրջ պատճառներով շտապ վերադառնում եմ ԱՄՆ, այդ պատճառով մենահամերգը հետաձգվում է, այն պարտադիր կկայանա Հոկտեմբերի 7-ին նույն վայրում։ Սիրով և անհամբերությամբ կսպասեմ մեր հանդիպմանը։ Եվս մեկ անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը։»
Past.am- ը նրա մտերիմներից փորձեց պարզել թե ինչ է պատահել, որի պատճառով երգիչն այդպիսի ծանր որոշում է կայացրել: Ցավոք, որևէ կերպ չկարողացանք բացահայտել պատճառը: Հուսանք, որ երգչի և նրա ընտանիքի կյանքում ամեն ինչ բարեհաջող կլինի ու մենք աշնանը կվայելենք համերգը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



