Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Լոքյանը բարձր է գնահատել համագործակցությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ

INTERNATIONAL NEWS

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 27-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Քարսթոն Փոսսեին և Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի համաղեկավար Լուկաս Լյուշերին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ծրագրի հայա ստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Հանդիպման սկզբում Դավիթ Լոքյանը շնորհավորել է Քարսթոն Փոսսեին` Ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի  միջև վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը: «Մենք խիստ կարևորում ենք «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով` ՏԻՄ-երի կարողությունների և հմտությունների զարգացման, համայնքային ծառայությունների բարելավման, ՏԻՄ-երում ծրագրային բյուջետավարման համակարգի ներդրման տեսանկյունից»,-նշել է նախարարը և ընդգծել Ծրագրի անհրաժեշտությունը վարչատարածքային բարեփոխումների համատեքստում:

ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը ևս բարձր է գնահատել նախարարության հետ ակտիվ համագործակցությունը: ՏԻՄ համակարգի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում նա, մասնավորապես, առանձնացրել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրումը ՀՀ տարբեր մարզերում: Գրասենյակները նպաստում են քաղաքացիների համար համայնքային ծառայությունները բարելավելուն և համայնքային կառավարման թափանցիկության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանում տեղական ինքնակառավարման բնագավառում կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերը միատեղելու տեսանկյունից մեծապես կարևորվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից տրամադրվող ֆինանսավորումը: 

Հանդիպման ընթացքում նախարարին հանգամանորեն ներկայացվել են ՏԻՄ բնագավառում Ծրագրի ընդհանուր մոտեցումներն ու նախատեսվող միջոցառումները: ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Քարսթոն Փոսսեն և Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի համաղեկավար Լուկաս Լյուշերին իրենց հերթին վստահեցրել են նախարարին, որ ԳՄՀԸ կողմից, ինչպես նաև ՇԶՀԳ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ և համոզմունք  հայտնել, որ միասնական ուժերով կհաջողվի լուծում տալ ոլորտի առջև ծառացած խնդիրներին:

Նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից Հայաստանի ՏԻՄ-երի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California