Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լոքյանը բարձր է գնահատել համագործակցությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 27-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Քարսթոն Փոսսեին և Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի համաղեկավար Լուկաս Լյուշերին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ծրագրի հայա ստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Հանդիպման սկզբում Դավիթ Լոքյանը շնորհավորել է Քարսթոն Փոսսեին` Ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի  միջև վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը: «Մենք խիստ կարևորում ենք «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով` ՏԻՄ-երի կարողությունների և հմտությունների զարգացման, համայնքային ծառայությունների բարելավման, ՏԻՄ-երում ծրագրային բյուջետավարման համակարգի ներդրման տեսանկյունից»,-նշել է նախարարը և ընդգծել Ծրագրի անհրաժեշտությունը վարչատարածքային բարեփոխումների համատեքստում:

ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը ևս բարձր է գնահատել նախարարության հետ ակտիվ համագործակցությունը: ՏԻՄ համակարգի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում նա, մասնավորապես, առանձնացրել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրումը ՀՀ տարբեր մարզերում: Գրասենյակները նպաստում են քաղաքացիների համար համայնքային ծառայությունները բարելավելուն և համայնքային կառավարման թափանցիկության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանում տեղական ինքնակառավարման բնագավառում կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերը միատեղելու տեսանկյունից մեծապես կարևորվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից տրամադրվող ֆինանսավորումը: 

Հանդիպման ընթացքում նախարարին հանգամանորեն ներկայացվել են ՏԻՄ բնագավառում Ծրագրի ընդհանուր մոտեցումներն ու նախատեսվող միջոցառումները: ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Քարսթոն Փոսսեն և Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի համաղեկավար Լուկաս Լյուշերին իրենց հերթին վստահեցրել են նախարարին, որ ԳՄՀԸ կողմից, ինչպես նաև ՇԶՀԳ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ և համոզմունք  հայտնել, որ միասնական ուժերով կհաջողվի լուծում տալ ոլորտի առջև ծառացած խնդիրներին:

Նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից Հայաստանի ՏԻՄ-երի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար:

 

Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը