Yerevan, 03.October.2026,
00
:
00
BREAKING


Այս նշանների դեպքում անպայման այցելեք բժշկի

LIFE

Ստուգեք երկաթի անբավարարության ներքոհիշյալ ախտանիշները, եւ եթե դրանք ձեզ մոտ առկա են, ապա խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որպեսզի նա ֆերրիտինային քննություն նշանակի, որը որոշում է ձեր օրգանիզմում երկաթի պաշարները:

Դուք անընդհատ հոգնածություն եք զգում

Դա երկաթի անբավարարության հիմնական նշաններից մեկն է եւ հնարավոր է ամենադժվար որոշվողը: «Կանայք արդեն սովորել են խելահեղ կյանքին եւ հոգնածության հարատեւ զգացողությանը, - ասում է բժիշկ Նենսի Բերլիները՝ Blood հեմատոլոգիայի ամերիկյան ընկերության ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, - Նրանց համար հոգնածությունը սովորական բան է»:

Երկաթի անբավարարության ժամանակ ձեր հյուսվածքներին քիչ թթվածին է հասնում, որի պատճառով մարմինը զրկվում է անհրաժեշտ էներգիայից:

Ձեզ մոտ առատ դաշտան է

Կանանց մոտ երկաթի անբավարարության համար մեկ նշանը չափազանց առատ դաշտանն է, ասում է Նյու-Յորքի Մաունթ Սինայի հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Ժան Մորիցը: «Նրանք չափազանց շատ արյուն են կորցնում, վերականգնում են միայն կեսը, ապա մի ամիս հետո նորից են կորցնում, - ասում է նա, - Դա նույնն է, ինչ ծակ վառելիքի բաքով մեքենա լիցքավորելը»: Փորձեք ներդիրներով թեստ անել. եթե անհրաժեշտություն է առաջանում փոխել ներդիրը երկու ժամից ավելի հաճախ, ապա դիմեք գինեկոլոգի:

Դուք շատ գունատ եք

Հեմոգլոբինն արյանը հաղորդում է կարմիր գույն, իսկ մաշկին՝ վարդագույն երանգ: Դա նշանակում է, որ սպիտակուցի ցածր մակարդակները կարող են դառնալ մաշկի գունատության պատճառ, ասում է Մորիցը:

Ձեզ մոտ հաճախ է հեւոց առաջանում

Բերլիներն ասում է, որ եթե ձեր օրգանիզմում թթվածնի մակարդակը ցածր է, ապա ինչքան էլ խորը շնչեք, ձեզ միեւնույն է օդը չի հերիքելու: Եթե դուք նկատում եք, որ խեղդվում եք ֆիզիկական վարժություններ կատարելիս, որոնք առաջ ի վիճակի էիք հաղթահարել՝ լինի դա աստիճաններով վերելք կամ ձեր սովորական մարզումը, ապա հնարավոր է, որ պատճառը երկաթի անբավարարությունն է:

Ձեր սիրտը չափազանց ուժեղ է խփում

Ծանրաբեռնված սիրտը վերջին հաշվով սկսում է խփել անկանոն, սրտում աղմուկներ են առաջանում, այն մեծանում է եւ նույնիսկ կարող է սրտային անբավարարություն ի հայտ գալ:

Դրա համար չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ այդքան բարդանա: Եթե գիտեք, որ սրտի հետ խնդիրներ ունեք, կարող եք ստուգել արյան մեջ երկաթի մակարդակը: Քանի որ երկաթի անբավարարությունը կարող է բարդացնել սրտի առկա խնդիրները:

Ձեզ մոտ անհանգիստ ոտքերի համախտանիշ է

Դուք անընդհատ շարժվո՞ւմ եք: Համաձայն Ջոն Հոփկինսի բժշկական դպրոցի աշխատակիցների՝ անհանգիստ ոտքերի համախտանիշով մարդկանց մոտ 15%-ն ունի երկաթի անբավարարություն: Ինչքան ցածր է երկաթի մակարդակը՝ այնքան ուժեղ են ախտանիշները:

Դուք ունեք գլխացավեր

Երկաթի անբավարարությամբ օրգանիզմն առաջին հերթին թթվածին է մատակարարում ուղեղին, ապա նոր մյուս հյուսվածքներին: Բայց նույնիսկ այս դեպքում միեւնույն է՝ ուղեղն անբավարար քանակությամբ է թթվածին ստանում, ասում է Բերլիները: Ըստ գլխացավի ազգային ֆոնդի տվյալների՝ ի պատասխան ուղեղի զարկերակները կարող են փքվել՝ առաջ բերելով գլխացավեր:

Դուք սիրում եք կավ, ցեխ եւ սառույց

Հիվանդությունը կոչվում է պիկա. չուտվող իրերն ուտելու ցանկություն (եւ նույնիսկ դրա իրագործում): Եթե դուք նմանատիպ զգացում ունեք, հնարավոր է ձեր օրգանիզմում երկաթի անբավարարություն կա: Երկաթի անբավարարությամբ մարդիկ կարող են ծամել կավիճ, կավ, ցեխ եւ թուղթ: Ի ուրախություն՝ կանանց մեծամասնությունն ընտրում է սառույց, ասում է Բերլիները:

Դուք առանց պատճառի անհանգստություն եք զգում

Իբր կյանքում սթրեսը քիչ էր, գումարած երկաթի անբավարարությամբ պայմանավորված անպատճառ սթրեսը: Երկաթի անբավարարությունը մեծացնում է ձեր օրգանիզմի սիմպաթիկ նյարդային համակարգի գործունեության արագությունը, որն ասես արագացման ոտնակ լինի ձեր մարմնի համար, ասում է Բերլիները:

Ձեր մազերը թափվում են

Երկաթի անբավարարությունը՝ վերաճելով երկաթդեֆիցիտային անեմիայի, կարող է բերել մազաթափության:

Դուք բուսակեր եք

Երկաթի ոչ բոլոր տեսակներն են օրգանիզմի կողմից միատեսակ յուրացվում: Օրինակ՝ հեմի երկաթը, որն օրգանիզմը ստանում է մսից, թռչնամսից եւ ձկից, երկուսից երեք անգամ արդյունավետ է, քան բույսերի երկաթը, ասում է դիետոլոգ Ռանիա Բատայնեն: Սակայն եթե ճիշտ պլանավորել սննդակարգը, կարելի է երկաթի անհրաժեշտ քանակություն ստանալ նաեւ բուսական մթերքներից: Մուգ կանաչ տերեւավոր բանջարեղենը, ամբողջական հատիկները եւ լոբին շատ հարուստ են երկաթով. Համադրեք դրանք վիտամին C-ով հարուստ մթերքների հետ՝ քաղցր պղպեղի, հատապտուղների եւ բրոկկոլիի, որպեսզի օրգանիզմն երկաթն ավելի լավ յուրացնի:

Ձեր վահանաձեւ գեղձը լիարժեք չի գործում

Համաձայն Հիպոթերիոզի Ազգային Ակադեմիայի՝ երկաթի անբավարարությունը դանդաղեցնում է վահանաձեւ գեղձի գործունեությունը եւ ճնշում է նրա՝ մարսողությունը լավացնելու հատկությունը: Ժամանակին չախտորոշված հիպոթերիոզը կարող է հանգեցնել անեմիայի առաջացման: Այդ պատճառով, եթե դուք նկատում եք, որ սկսել եք շուտ հոգնել, գիրացել եք եւ ձեր մարմնի ջերմաստիճանը ցածր է՝ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Դուք հղի եք

Հղիության ժամանակ պտուղը հղի կնոջից «գողանում է» ֆոլաթթուն՝ երբեմն թողնելով նրան առանց անհրաժեշտ պաշարների: Կանայք նաեւ ծննդաբերության ժամանակ են շատ արյուն կորցնում, ինչը նույնպես բերում է օրգանիզմում երկաթի մակարդակի իջեցման, ասում է բժիշկ Մորիցը: Եթե դուք երկվորյակի եք սպասում, երկու երեխաների միջեւ կարճ ժամանակահատված է, կամ սովորաբար առավոտյան սրտխառնոց ունեք, ապա հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ է ավելացնել երկաթի օգտագործումը:

Ձեր լեզուն տարօրինակ տեսք ունի

Երկաթի անբավարարությամբ մարդկանց մոտ լեզուն կարող է ցավոտ եւ բորբոքված լինել՝ անբնական հարթ մակերեսով:

Ձեզ մոտ ցելիակիա է կամ աղիների բորբոքային հիվանդություն

Նույնիսկ եթե ձեր սննդակարգը հարուստ է երկաթով, ցելիակիան եւ աղիների բորբոքային հիվանդությունը՝ կրոնի հիվանդություն կամ խոցային կոլիտ, կարող են որոշ սննդանյութերի ներծծման խնդիրներ առաջացնել, այդ թվում նաեւ երկաթի: Այս հիվանդությունները բորբոքում առաջացնելով վնասում են ստամոքս-աղիքային ուղին: Եթե ձեզ մոտ առկա է այս հիվանդություններից որեւէ մեկը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես լավացնել երկաթի ներծծումը ձեր օրգանիզմում:

Ինչպես սննդակարգում ավելացնել երկաթի քանակությունը

19-50 տարեկան կանանց օրական անհրաժեշտ է 18 մգ երկաթ: Հղի կանանց օրական անհրաժեշտ է 27 մգ: Կերակրող մայրերին՝ ընդամենը 9 մգ: 50-նն անց կանանց՝ որոնց մոտ բացակայում է դաշտանը, օրական ընդամենը 8 մգ: Դա այդքան էլ դժվար չէ: Ոսպի, սպանախի, տավարի մսի, ընկույզների, հավի մսի, սիսեռի մեկ չափաբաժինը պարունակում է մոտ 2 մգ երկաթ: Իսկ ավելի շատ պետք էլ չէ: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները կա նաեւ երկաթի գերդոզավորման վտանգ, որը կարող է վնասել ներքին օրգանները, բերել դիաբետի վտանգի, սրտային նոպայի եւ քաղցկեղի՝ հատկապես տարեց մարդկանց մոտ, ասում է Բատայնեն:

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun