Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

SOCIETY

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 24-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքներում:

Մասնավորապես, Ներքին Դվին և Այգեզարդ համայնքներում Հովիկ Աբրահամյանը հետևել է ծիրանի բերքահավաքի ընթացքին, ապա հանդիպել Ներքին Դվին, Հնաբերդ, Այգեզարդ և Վերին Արտաշատ համայնքների բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը: Գյուղացիները նախ գոհունակությամբ նշել են, որ իրենց համայնքներում բավական խնդիրներ լուծում են ստացել, վերացել է ոռոգման ջրի խնդիրը, վերանորոգվել են համայնքների սոցիալական ենթակառուցվածքները: Այնուհետև համայնքների բնակիչները ներկայացրել են առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում էին հակակարկտային կայանների ավելացմանը, համայնքային ենթակառուցվածքների բարեկարգմանը, ինչպես նաև նախորդ տարի խաղողի մթերման գումարների վճարմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշ հարցերի լուծման, մասնավորապես, հակակարկտային լրացուցիչ կայանների տեղադրման առնչությամբ վարչապետը տեղում հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ինչպես նաև նշել, որ կառավարությունը կքննարկի և կփորձի հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված մյուս հարցերին ևս: Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ նշված համայնքների ենթակառուցվածքների բարեկարգումն արդեն իսկ նախատեսված է ՀՀ կա ռավարության հաջորդ տարվա ծրագրերով:

Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով այցի արդյունքները՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ այսօր ծիրանի բերքի իրացման խնդիր չկա, մարդիկ նաև գալիս և դաշտից են գնում ծիրանը՝ գյուղացիներին ազատելով լրացուցիչ ծախսերից: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այն փաստը, որ նշված համայնքներում ոռոգման ջրի խնդիր այլևս չկա, և այժմ արդեն պետք է նախապատրաստվել  խաղողի բերքի ընդունմանը, կազմակերպել, որպեսզի բոլոր վերամշակող գործարանները ժամանակին կարողանան բերքն ընդունել: Անդրադառնալով նախորդ տարի խաղողի մթերման գումարների վճարման գործընթացւմ առկա դժվարություններին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ համայնքների բնակիչների դժգոհությունը հիմնավոր է, բայց վերամշակող գործարանները նույնպես օբյեկտիվ խնդիրներ ունեն, քանի որ ապրանքի իրացման դժվարություններ կան: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակաբար զբաղվում է այդ խնդրով, անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ կքննարկի և կփորձի աջակցել գործարաններին, բայց կա կազմված ժամանակացույց, և վերամշակող գործարանների ներկայացուցիչները խոստացել են մինչև օգոստոս վճարել բոլոր պարտքերը:

Անդրադառնալով երեկ երեկոյան հորդառատ անձրևների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակման և մեքենաների կուտակման հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այժմ կառավարությունն ակտիվ աշխատում է Վրաստանի իշխանությունների հետ՝ ճանապարհը հնարավորինս արագ բացելու ուղղությամբ:

Վարչապետ Աբրահամյանի այցը եզրափակվել է Արարատի մարզպետարանում Արտաշատի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների զարգացման ծրագրերը և հետագա անելիքները: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ թե´ պետական կառավարման, թե´ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համատեղեն ուժերը՝ առկա խնդիրներին լուծում տալու համար և հանձնարարականներ տվել պատկան մարմինների ղեկավարներին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan