Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 24-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքներում:

Մասնավորապես, Ներքին Դվին և Այգեզարդ համայնքներում Հովիկ Աբրահամյանը հետևել է ծիրանի բերքահավաքի ընթացքին, ապա հանդիպել Ներքին Դվին, Հնաբերդ, Այգեզարդ և Վերին Արտաշատ համայնքների բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը: Գյուղացիները նախ գոհունակությամբ նշել են, որ իրենց համայնքներում բավական խնդիրներ լուծում են ստացել, վերացել է ոռոգման ջրի խնդիրը, վերանորոգվել են համայնքների սոցիալական ենթակառուցվածքները: Այնուհետև համայնքների բնակիչները ներկայացրել են առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում էին հակակարկտային կայանների ավելացմանը, համայնքային ենթակառուցվածքների բարեկարգմանը, ինչպես նաև նախորդ տարի խաղողի մթերման գումարների վճարմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշ հարցերի լուծման, մասնավորապես, հակակարկտային լրացուցիչ կայանների տեղադրման առնչությամբ վարչապետը տեղում հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ինչպես նաև նշել, որ կառավարությունը կքննարկի և կփորձի հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված մյուս հարցերին ևս: Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ նշված համայնքների ենթակառուցվածքների բարեկարգումն արդեն իսկ նախատեսված է ՀՀ կա ռավարության հաջորդ տարվա ծրագրերով:

Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով այցի արդյունքները՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ այսօր ծիրանի բերքի իրացման խնդիր չկա, մարդիկ նաև գալիս և դաշտից են գնում ծիրանը՝ գյուղացիներին ազատելով լրացուցիչ ծախսերից: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այն փաստը, որ նշված համայնքներում ոռոգման ջրի խնդիր այլևս չկա, և այժմ արդեն պետք է նախապատրաստվել  խաղողի բերքի ընդունմանը, կազմակերպել, որպեսզի բոլոր վերամշակող գործարանները ժամանակին կարողանան բերքն ընդունել: Անդրադառնալով նախորդ տարի խաղողի մթերման գումարների վճարման գործընթացւմ առկա դժվարություններին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ համայնքների բնակիչների դժգոհությունը հիմնավոր է, բայց վերամշակող գործարանները նույնպես օբյեկտիվ խնդիրներ ունեն, քանի որ ապրանքի իրացման դժվարություններ կան: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակաբար զբաղվում է այդ խնդրով, անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ կքննարկի և կփորձի աջակցել գործարաններին, բայց կա կազմված ժամանակացույց, և վերամշակող գործարանների ներկայացուցիչները խոստացել են մինչև օգոստոս վճարել բոլոր պարտքերը:

Անդրադառնալով երեկ երեկոյան հորդառատ անձրևների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակման և մեքենաների կուտակման հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այժմ կառավարությունն ակտիվ աշխատում է Վրաստանի իշխանությունների հետ՝ ճանապարհը հնարավորինս արագ բացելու ուղղությամբ:

Վարչապետ Աբրահամյանի այցը եզրափակվել է Արարատի մարզպետարանում Արտաշատի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների զարգացման ծրագրերը և հետագա անելիքները: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ թե´ պետական կառավարման, թե´ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համատեղեն ուժերը՝ առկա խնդիրներին լուծում տալու համար և հանձնարարականներ տվել պատկան մարմինների ղեկավարներին:

Լույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը