Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանում երեխաների ամենաշատ ինքնասպանության դեպքերը գրանցվում են 14-15 տարեկանների մոտ

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանում երեխաների մեջ ինքնասպանության՝ մահվան ելքով փորձերի մեծ մասը կատարվում է տղաների կողմից:

Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով պետական կոմիտեի երեխաների խնդիրների բաժնի խորհրդատու Փարվիզ Ալիեւը:

Նրա խոսքով` անցած բոլոր տարիներին ինքնասպանության դիմած երեխաների մեջ տղաներ են գերակշռել: Նրանք ավելի շատ ինքնասպանության են դիմում հասունացման շրջանում` 14-15 տարեկանում:

Պետպաշտոնյան հայտնել է որ Ադրբեջանում ինքնասպանությունների պատճառների հետազոտություն չի կատարվում, եւ հայտնի չեն ինքնասպանության հիմնական դրդապատճառները:

Ադրբեջանի Առողջարարական հոգեբանական կենտրոնի տնօրեն Ֆուադ Իսմայիլովը ԱՊԱ-ին հայտնել է, որ անցյալ տարվա համեմատ, 2016 թվականին կենտրոն դիմողների թիվը կրկնապատկվել է` հասնելով շաբաթական 100 մարդու:

Նրա խոսքով` Ադրբեջանում կանանց մոտ դեպրեսիայի դեպքերը 2 անգամ  ավելի  շատ են, քան տղամարդկանց մոտ, քանի որ նրանք ավելի շատ են ենթարկվում բռնությունների եւ այլ դեպքերի: 

Ֆուադ Իսմայիլովն ընդգծել է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր 100 հազար մարդուն 5 ինքնասպանության դեպք է ընկնում (մոտ` 500):  Նա ծնողներին խորհուրդ է տվել երեխաների մոտ զգացմունքային եւ վարքային փոփոխություններ նկատելու դեպքում, անպայման դիմել մասնագետներին, հոգեբաններին եւ հոգեբույժներին:

Վերջին տարիներին Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների ինքնասպանությունների թիվն այնքան արագորեն է աճել, որ այն աշխարհում արդեն ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր»:

Այս մասին «Ազադլըգ» թերթին հայտնել է Ադրբեջանի հոգեբանական առողջության կենտրոնի շտապ հոգեբանական օգնության բաժնի ղեկավար Քեմալե Թալըբովան` մայիսի 12-ին Բաքվում կազմակերպված միջոցառման ժամանակ: Նա հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանում 535 քաղաքացի ինքնասպանություն է գործել, որոնցից 29-նն անչափահասներ են եղել:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հոգեբան Ազադ Իսազադեն հայտնել է, որ 2011 թվականից սկսած` Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը մեծացել է, իսկ վերջին մեկ տարում նավթի գների անկման հետեւանքով ասրբեջանական մանաթի 100 տոկոսով արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 197 ինքնասպանության դեպք, որից 18-ն անչափահասներ եւ 88 ինքնասպանության փորձ է գրանցվել: Գրանցվել է նաեւ ինքնահրկիզման 14 փորձ, որից 12-ը մահվան ելքով ավարտ է ունեցել: Փորձագետների կարծիքով` 188 ինքնասպանություններից 100-ը տեղի է ունեցել քաղաքացու «բանկային պարտքի» կամ «նյութական անկարողության» պատճառով:

«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում 2,6 մլն-ից ավելի մարդ պարտք է  բանկերին: Վերջին մեկ տարում մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026