ՊՍԺ-ն խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ
SPORTՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ: Ֆրանսիացի մասնագետը Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո, գլխավորելով փարիզյան ակումբը, կարողացել է թիմին 3 անգամ դարձնել Ֆրանսիայի առաջնության չեմպիոն: Փարիզյան ակումբը Բլանին ժամկետից շուտ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու համար վերջինիս կվճարի 22 մլն եվրո:
Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական «L’Equipe»-ն:
Ավելի վաղ ինֆորմացիա է տարածվել, որ «Պարի Սեն Ժերմեն»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել «Սևիլիա»-ի ավագ մարզիչ Ունայ Էմերին: Ֆրանսիական ակումբը շարունակում է լռել և այս ինֆորմացիան պաշտոնապես չի հաստատել:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



