ՊՍԺ-ն խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ
ՍՊՈՐՏՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ: Ֆրանսիացի մասնագետը Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո, գլխավորելով փարիզյան ակումբը, կարողացել է թիմին 3 անգամ դարձնել Ֆրանսիայի առաջնության չեմպիոն: Փարիզյան ակումբը Բլանին ժամկետից շուտ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու համար վերջինիս կվճարի 22 մլն եվրո:
Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական «L’Equipe»-ն:
Ավելի վաղ ինֆորմացիա է տարածվել, որ «Պարի Սեն Ժերմեն»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել «Սևիլիա»-ի ավագ մարզիչ Ունայ Էմերին: Ֆրանսիական ակումբը շարունակում է լռել և այս ինֆորմացիան պաշտոնապես չի հաստատել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



