«Ուրալ» մոտոցիկլետով բախվել է ուսումնարանի պարիսպին ու կոտրել բազուկոսկրը
SOCIETYՀունիսի 20-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել 33-ամյա տղամարդ եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հունիսի 22-ին պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է հունիսի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ուսումնարանի տարածքում «Ուրալ» մոտոցիկլետով ուսումնարանի պարիսպին բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



