«Ուրալ» մոտոցիկլետով բախվել է ուսումնարանի պարիսպին ու կոտրել բազուկոսկրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 20-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել 33-ամյա տղամարդ եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հունիսի 22-ին պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է հունիսի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ուսումնարանի տարածքում «Ուրալ» մոտոցիկլետով ուսումնարանի պարիսպին բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



