Վախթանգ Աբրահամյանը 31 միլիոնով հողամաս է գնել, կինն էլ 11 միլիոն դրամի արժեթղթեր ունի
ECONOMICSՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նախորդ տարի ավելի քան 31 միլիոն դրամով հողամաս է ձեռք բերել: Ինչպես տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված հայտարարագրից, այդ հողամասը նա գնել է 31 միլիոն 395 հազար դրամով:
ԿԲ նախագահի տեղակալի դրամական միջոցները 2015թ-ին կազմել են 35 միլիոն դրամ եւ 70 հազար ԱՄՆ դոլար: Կինը՝ Ինգա Բոյաջյանը հայտարարագրել է 5 միլիոն 500 հազար դրամ եւ 15 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Վերջինս նաեւ 11 միլիոն դրամի արժեթղթեր ունի:
Վախթանգ Աբրահամյանի տարեկան եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից եւ կազմել 32 միլիոն 70 հազար դրամ: Նրա կնոջ մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է հինգ միլիոն 887 հազար 654 դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյանը
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



