Վախթանգ Աբրահամյանը 31 միլիոնով հողամաս է գնել, կինն էլ 11 միլիոն դրամի արժեթղթեր ունի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նախորդ տարի ավելի քան 31 միլիոն դրամով հողամաս է ձեռք բերել: Ինչպես տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված հայտարարագրից, այդ հողամասը նա գնել է 31 միլիոն 395 հազար դրամով:
ԿԲ նախագահի տեղակալի դրամական միջոցները 2015թ-ին կազմել են 35 միլիոն դրամ եւ 70 հազար ԱՄՆ դոլար: Կինը՝ Ինգա Բոյաջյանը հայտարարագրել է 5 միլիոն 500 հազար դրամ եւ 15 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Վերջինս նաեւ 11 միլիոն դրամի արժեթղթեր ունի:
Վախթանգ Աբրահամյանի տարեկան եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից եւ կազմել 32 միլիոն 70 հազար դրամ: Նրա կնոջ մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է հինգ միլիոն 887 հազար 654 դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյանը
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



