Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Մկրտչյանը կարևորում է գիտություն-կրթություն-բիզնես կապի ամրապնդումը

SOCIETY

 ՀՀ կրթության և գիտության նախարար ԼևոնՄկրտչյանը հունիսի 22-ին այցելել է  «Սինոփսիս Արմենիա»  ընկերության  գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ:  Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախարարը շրջայց  է կատարել ուսումնական դեպարտամենտում, որտեղ այդ պահին  ընթանում էր բակալավրական կուրսում սովորողների դասապրոցեսը: 

Սինոփսիս  Արմենիայի ուսումնական դեպարտամենտում հիմնականում ընդգրկված են   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԵՊՀ-ի և  այլ  բուհերի ՏՏ ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողներ: Նրանք բուհին զուգահեռ մրցութային կարգով ընդունվել և սովորում են ընկերության ուսումնական կենտրոնում, որը բուհական բազային կրթությանը համընթաց նրանց համար լրացուցիչ  կրթություն է և նպաստավոր կլինի բարձրակարգ ՏՏ մասնագետ դառնալու  հարցում: Նրանցից ոմանք արդեն աշխատում են Սինոփսիս Արմենիա ընկերությունում: Նախարարը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել ուսումնական ծրագրերի բովանդակության և երիտասարդների ապագա  մտադրությունների  մասին:

Նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատությունների և  տարբեր ոլորտներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնավոր ընկերությունների համագործակցությունը՝ շեշտելով, որ գիտելիքահեն տնտեսություն կառուցելու այլ ճանապարհ չկա. «Մենք պետք էհասկանանքթե տնտեսությունն ինչ խնդիրներ է դնում կրթական համակարգի առջևմենք ձևավորում ենք պարզու ընթացիկ տեխնոլոգիաների՞ վրա հիմնված   կրթակարգթե՞ մեր կրթական համակարգն իր մեջ պետք  է ներուժունենա  լուծելու խորը ինժեներական և  գիտական հարցերՀատկապես եթե մենք ընտրում ենք երկրորդճանապարհըապա պետք է մեծ ուշադրություն դարձնենք բազյին կրթության որակինՄասնավորտնտեսվարողներըորպես կանոն, իրենց գործընկեր բուհերն ընտրելիսհիմնվում են առաջին հերթին բազայինկրթության արդյունքների վրաԿոնկրետ Սինոփսիսի դեպքում մենք գործ ունենք միջազգային ճանաչում ունեցողընկերության հետորն երբեք իրեն թույլ չի տա իր բիզնեսի քաղաքականությունը կառուցել  ոչ որակյալ կրթականարդյունքի վրաՄեր խնդիրն է՝ անել ամեն ինչորպեսզի գիտություն-կրթություն-բիզնես  կապն ամրապնդվի ևբուհերի ու  տնտեսվարողների  համագործակցության կոնկրետ օրինակներն ավելի ու ավելի շատանանդրանք,ցավոքայսօր քիչ են,- նշել է Լ. Մկրտչյանը  և շարունակել,- Մենք խրախուսում ենք մասնավոր ընկերություններումգիտակրթական կլաստերների ստեղծումն ոչ միայն բուհականայլև ավելի ցածր  կրթական մակարդակներում՝ դպրոցում և միջին մասնագիտական հաստատություններում»:

[gallery id= 57225]

ԿԳ նախարարը հավելել է, որ բուհերն ու պետությունը չեն կարող ամբողջությամբ իրենց վրա վերցնել տեխնոլոգիական կրթության ապահովման խնդիրը, քանի որ դրա համար առկա ռեսուրսները բավարար չեն: Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ   տնտեսվարողներն ևս զգում են կրթական համակարգի հետ համագործակցության անհրաժեշտությունը:
ՏՏ ոլորոտում առկա կադրային մեծ պահանջարկը, մասնավորապես 4000   մասնագետի պահանջարկի խնդիրը,  ԿԳ նախարարի համոզմամբ կարող է լուծվել երկու ճանապարհով՝ շուկայի ընթացիկ պահանջարկը, որտեղ նախատեսվում է   հիմնաանում աշխատել տեխնոլոգիաներով, կարող  է լրացվել նաև միջին մասնագիտական համակարգի կադրային ռեսուրսով: Այն կլուծի նաև սոցիալական խնդիր՝ հաշվի առնելով ՏՏ ոլորտի բարձր վարձատրությունը: Առավել բարձրակարգ մասնագետների պատրաստման խնդիրը, որտեղ մենք ունենք գիտական ակնկալիքներ, պետք է լուծեն առաջատար բուհերը. «Խոսքն այս դեպքում շատբարձր որակի մասին էորովհետև որակը դառնում է նաև թելադրող աշխատաշուկայի համարԱյդ տեսանկյունիցմենքբացի աշխատաշուկայի ընթացիկ խնդիրները լուծելուց,  կարևորում ենք նաև խորքային և երկարատևհամագործակցությունը»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Սինոփսիս Արմենիա ընկերության  տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարին ներկայացրել է ընկերության ձեռքբերումներն ու ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմանները:
Այցի ավարտին ԿԳ  նախարարը հանդիպում է ունեցել նաև ՏՀՏ գործատուների միության խորհրդի  ան դամների հետ, որտեղ քննարկվել են  կրթական համակարգի և  ՏՏ ընկերությունների համագործակցությանն առնչվող  գործնական հարցեր»։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan