Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Նյու Յորքի համաժողովը 15-ամյա լռությունից հետո 150 միջազգային խոշոր ներդրողներին կներկայացնի Հայաստանը

SOCIETY

 Նյու Յորքում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Հայաստանի խոշոր ներդրումային համաժողովը կանցկացվի 15 տարվա լռությունից հետո` կրկին համաշխարհային ներդրողների ուշադրությունը Հարավային Կովկասի երկրի վրա սևեռելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի զարգացման հիմÕ �ադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը, ներկայում նախարարությունների հետ հստակեցնում են ֆորումին ներկայացվելիք խոշոր նախագծերի մանրամասները, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, տրանսպորտի, էներգետիկայի, դեղագործության և զբոսարջության ոլորտներին են առնչվում: Նախագծերի արժեքը 10 միլիոն դոլարից ավելին է լինելու: «Նյու Յորքի ֆորումի կարևորությունը շատ էական է, քանի որ համաշխարհային ներդրումային միջավայրի մեջ մարդիկ նախ պետք է իրազեկ լինեն Հայաստանի մա սին: 15 տարի նման միջոցառում չի անցկացվել, մարդիկ այդ ինֆորմացիոն ֆոնը չունեն, որ որոշում կայացնեն Հայաստան գալու և ներդրումներ կատարելու: Սփյուռքահայերը հավանաբար գիտեն Հայաստանի մասին ու ունեն ցանկություն այստեղ գալու, բայց օտարներին պետք է իրազեկել: Բացի այդ` պետության դիրքորոշումը պետք է հստակ լինի ներդրողների պաշտպանվածության իմաստով, տեղեկատվություն տրամադրվի հարկային, մաքսային միջավայրի մասին: Ներդրողները պետք է իրազեկ լինեն, թե ինչ է նշանակում բիզնես հիմել Հայաստանում, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որոնք են առավ ելությունները: Իրանի հետ նորություններ կան, որոնց մասին պետք է խոսենք»,-ասաց Մկրտիչյանը:

Նա նշեց, որ համաժողովին ակնկալում են հյուրընկալել 150 պոտենցիալ ներդրողների, որոնք տարբեր ոլորտներում գործող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ներդրումային ֆոնդերի, զարգացող երկրների շուկայի ֆոնդերի կառավարիչներ են: Ներկայացվելու են նաև ներդրումային ֆոնդերը, որպեսզի ավելի փոքր նախագծերի դեպքում դրանց միջոցով հնարավոր լինի դրսի ներդրողներին բերել Հայաստան:

Ինչպես նշեց Մկրտիչյանը, համաժողովի միջոցով ոչ միայն փորձելու են դրսի ներդրողներին գրավել Հայաստան, այլ նաև քննարկվելու են արդեն այստեղ գործող միջազգային կազմակերպությունների ընդլայնման հնարավորությունները: «Դա նույնիսկ ավելի էական է, նշանակում է, որ Հայաստանում գործող օտար ընկերությունը կարողանում է զարգանալ»,-ավելացրեց զրուցակիցը:

Կարեն Մկրտիչյանը նաև շեշտեց, որ համաժողովի արդյունքում հենց հաջորդ օրը չի, որ տեսանելի է լինելու: Երկարաժամկետ ջանքեր, հետևողականություն է պահանջվում ներուժն օգտագործելու համար:

«Ինչ պատասխան պետք է տալ հնարավոր այն հարցին, որ Հայաստանը պատերազմական երկիր է» հարցադրմանը` համաժողովի կազմակերպման, մեթոդաբանությամբ զբաղվող «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը խոսեց ներդրումային տեխնոլոգիաներից` նշելով, որ ներդրումներ արվում են ամեն տեղ: «Ցանկացած ներդրում ունի երկու պարամետր` ռիսկ-շահութաբերություն: Այնտեղ, որտեղ ռիսկը բարձր է, շահութաբերությունը բարձր է, որտեղ ցածր ռիսկ է, այնտեղ ցածր շահութաբերություն է: Դա կանոն է, որը մինչև այսօր ոչ ոք չի ժխտել»,-ասաց նա:

 «Մենք համոզված ենք, որ Հայաստանում կան որոշակի սեկտրոներ, նախագծեր, պետության կողմից կա պատրաստակամություն պետություն-մասնավոր ֆորմատով գնալ ու ավելացնել շահութաբերությունը, դրանք կարող են համահունչ լինել Հայաստանի ռիսկերին: Խնդիրը այստեղ այն չէ, որ պատերազմական ենք, այլ այդ ռիսկերը հաշվարկած ծրագրեր կան»,-հայտնեց Ջրբաշյանը:

Խոսելով համաժողովի ձևաչափի մասին` Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ ներկայացվելու են 5-6 խոշոր նախագծեր, որոնք ենթադրում են պետություն-մասնավոր համագործակցություն, իսկ մյուս ծրագրերը կզետեղվեն որոշակի կատալոգի մեջ` հասանելի դառնալով խոշոր ներդրողներին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan