Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նյու Յորքի համաժողովը 15-ամյա լռությունից հետո 150 միջազգային խոշոր ներդրողներին կներկայացնի Հայաստանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Նյու Յորքում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Հայաստանի խոշոր ներդրումային համաժողովը կանցկացվի 15 տարվա լռությունից հետո` կրկին համաշխարհային ներդրողների ուշադրությունը Հարավային Կովկասի երկրի վրա սևեռելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի զարգացման հիմÕ �ադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը, ներկայում նախարարությունների հետ հստակեցնում են ֆորումին ներկայացվելիք խոշոր նախագծերի մանրամասները, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, տրանսպորտի, էներգետիկայի, դեղագործության և զբոսարջության ոլորտներին են առնչվում: Նախագծերի արժեքը 10 միլիոն դոլարից ավելին է լինելու: «Նյու Յորքի ֆորումի կարևորությունը շատ էական է, քանի որ համաշխարհային ներդրումային միջավայրի մեջ մարդիկ նախ պետք է իրազեկ լինեն Հայաստանի մա սին: 15 տարի նման միջոցառում չի անցկացվել, մարդիկ այդ ինֆորմացիոն ֆոնը չունեն, որ որոշում կայացնեն Հայաստան գալու և ներդրումներ կատարելու: Սփյուռքահայերը հավանաբար գիտեն Հայաստանի մասին ու ունեն ցանկություն այստեղ գալու, բայց օտարներին պետք է իրազեկել: Բացի այդ` պետության դիրքորոշումը պետք է հստակ լինի ներդրողների պաշտպանվածության իմաստով, տեղեկատվություն տրամադրվի հարկային, մաքսային միջավայրի մասին: Ներդրողները պետք է իրազեկ լինեն, թե ինչ է նշանակում բիզնես հիմել Հայաստանում, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որոնք են առավ ելությունները: Իրանի հետ նորություններ կան, որոնց մասին պետք է խոսենք»,-ասաց Մկրտիչյանը:

Նա նշեց, որ համաժողովին ակնկալում են հյուրընկալել 150 պոտենցիալ ներդրողների, որոնք տարբեր ոլորտներում գործող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ներդրումային ֆոնդերի, զարգացող երկրների շուկայի ֆոնդերի կառավարիչներ են: Ներկայացվելու են նաև ներդրումային ֆոնդերը, որպեսզի ավելի փոքր նախագծերի դեպքում դրանց միջոցով հնարավոր լինի դրսի ներդրողներին բերել Հայաստան:

Ինչպես նշեց Մկրտիչյանը, համաժողովի միջոցով ոչ միայն փորձելու են դրսի ներդրողներին գրավել Հայաստան, այլ նաև քննարկվելու են արդեն այստեղ գործող միջազգային կազմակերպությունների ընդլայնման հնարավորությունները: «Դա նույնիսկ ավելի էական է, նշանակում է, որ Հայաստանում գործող օտար ընկերությունը կարողանում է զարգանալ»,-ավելացրեց զրուցակիցը:

Կարեն Մկրտիչյանը նաև շեշտեց, որ համաժողովի արդյունքում հենց հաջորդ օրը չի, որ տեսանելի է լինելու: Երկարաժամկետ ջանքեր, հետևողականություն է պահանջվում ներուժն օգտագործելու համար:

«Ինչ պատասխան պետք է տալ հնարավոր այն հարցին, որ Հայաստանը պատերազմական երկիր է» հարցադրմանը` համաժողովի կազմակերպման, մեթոդաբանությամբ զբաղվող «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը խոսեց ներդրումային տեխնոլոգիաներից` նշելով, որ ներդրումներ արվում են ամեն տեղ: «Ցանկացած ներդրում ունի երկու պարամետր` ռիսկ-շահութաբերություն: Այնտեղ, որտեղ ռիսկը բարձր է, շահութաբերությունը բարձր է, որտեղ ցածր ռիսկ է, այնտեղ ցածր շահութաբերություն է: Դա կանոն է, որը մինչև այսօր ոչ ոք չի ժխտել»,-ասաց նա:

 «Մենք համոզված ենք, որ Հայաստանում կան որոշակի սեկտրոներ, նախագծեր, պետության կողմից կա պատրաստակամություն պետություն-մասնավոր ֆորմատով գնալ ու ավելացնել շահութաբերությունը, դրանք կարող են համահունչ լինել Հայաստանի ռիսկերին: Խնդիրը այստեղ այն չէ, որ պատերազմական ենք, այլ այդ ռիսկերը հաշվարկած ծրագրեր կան»,-հայտնեց Ջրբաշյանը:

Խոսելով համաժողովի ձևաչափի մասին` Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ ներկայացվելու են 5-6 խոշոր նախագծեր, որոնք ենթադրում են պետություն-մասնավոր համագործակցություն, իսկ մյուս ծրագրերը կզետեղվեն որոշակի կատալոգի մեջ` հասանելի դառնալով խոշոր ներդրողներին:

Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Վթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի