Դիլիջան-Իջևան ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
SOCIETYՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ` ժամը 19:30-ի սահմաններում, Դիլիջանից Իջևան տանող միջպետական ավտոճանապարհի 122-123-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 8 խմ ծավալի ժայռաբեկորն ընկել է ճանապարհի 1մ շառավղով երթևեկելի հատվածի և կողնակի վրա՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Իջևանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինարարներն արդեն մաքրել են Ճանապարհի երթևեկելի հատվածի վրա ընկած մանր քարաբեկորները։ Առաջիկայում կկատարվի նաև ժայռաբեկորի մանրացման և հեռացման աշխատանքներ։
Ճանապարհի այդ հատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ, իրականացվում են անվտանգության միջոցառումներ։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



