Դիլիջան-Իջևան ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ` ժամը 19:30-ի սահմաններում, Դիլիջանից Իջևան տանող միջպետական ավտոճանապարհի 122-123-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 8 խմ ծավալի ժայռաբեկորն ընկել է ճանապարհի 1մ շառավղով երթևեկելի հատվածի և կողնակի վրա՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Իջևանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինարարներն արդեն մաքրել են Ճանապարհի երթևեկելի հատվածի վրա ընկած մանր քարաբեկորները։ Առաջիկայում կկատարվի նաև ժայռաբեկորի մանրացման և հեռացման աշխատանքներ։
Ճանապարհի այդ հատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ, իրականացվում են անվտանգության միջոցառումներ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



