Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Նժդեհի, ուժեղ պետության ու արարող մարդու գաղափարախոսությամբ «Զարթուցիչ» դասընթացը նոր որակ է բերում կյանքին

SOCIETY

Հաջողություններ բիզնեսում, կարիերայում, ընտանիքում ու առհասարակ, կյանքի բոլոր ոլորտներում, սա է խոստանում Հայաստանում թրեյնինգների ոլորտում նոր ֆորմատ ներկայացնող «Զարթուցիչ» հաջողության թրեյնինգը, որը կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր երկրում։ «Թրեյնինգ, որը մասնագիտացված է մարդու կյանքի բոլոր ոլորտների բարելավման համար։ Սա ոչ միայն հո գեբանական, այլ նաև բիզնես թրեյնինգ է: Այն մարդուն համալիր փոփոխությունների է բերում, օգնում է ստեղծել կամ լավացնել մարդու անձնական կյանքը, կարիերան, բիզնեսի, մենեջմենթի հմտություններ է տալիս, զարգացնում է հիշողությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասում է այս ֆորմատը Հայաստանում առաջինը ներդրած 32-ամյա Գրիգոր Առաքելյանը։

Դեռևս մեկ տարի առաջ մեկնարկած «Զարթուցիչ» մեկամսյա թրեյնինգներին, որոնցից ութերորդն այժմ ընթացքի մեջ է, մասնակցել են շուրջ յոթ հարյուր տարբեր տարիքի ու մասնագիտությունների անձինք։ Թրեյնինգների հիմնադիրը արտերկրում բավական տարածված «Լայք Քոուչինգ» ֆորմատը հայաֆիկացրել է՝ հիմքում դնելով հայկական արժեքները՝ ընտանիք, Նժդեհի գաղափարախոսություն, ուժեղ պետություն, արարող մարդ և այս ամենում զրո քաղաքականություն։

«Զարթուցիչում» երկու թեմա կա, որոնց անդրադարձ չի լինում՝ քաղաքականությունն ու կրոնական հարցերը, հավանաբար սա էլ է «Զարթուցիչի» գրավականներից մեկը, քանի որ շատ հաճախ մարդիկ այնքան հոգնած են լինում քաղաքականությունից, որ ոչ մի բանի մասին չեն ուզում լսել դրա հետ կապված»,-֊ասում է Գրիգորը։

Ըստ Գրիգորի՝ թրեյնինգների այս ձևաչափը եկել է սպորտից։ «Երբ մարզիչները մարզելով իրենց մարզիկին, հասկացել են, որ միայն դա շատ քիչ է հաջողության հասնելու համար, սկսել են նաև հոգեբանորեն մարզել։ Այս ամենը զարգացել է ժամանակի ընթացքում և այժմ մարզում են մարդուն ապրել ու մեծ նպատակների հասնել, ինչպես մարզիկներին։ Եթե մարզիկի նպատակն է չեմպիոն դառնալը, ապա այս թրեյնինգի նպատակն էլ իր մասնակցին չեմպիոն դարձնելն է կյանքի մակարդակում։ Չեմպիոն ամուսին, չեմպիոն կին, չեմպիոն հայ, չեմպիոն գործարար…»,-֊ասում է Գրիգոր Առաքելյանը, ով նաև ուս անողական տարիներին զբաղվել է հոգեբանական խորհրդատվությամբ։

Սակայն թրեյնինգների միտքը հաջողակ երիտասարդի մոտ շատ ավելի երկար է հասունացել։ «Հայրս Նաիրիտում էր աշխատում, մայրս էլ լամպերի գործարանում և հասկանալի է, որ տարիներով աշխատավարձ չէին ստանում ու փոքր տարիքում ինձ միշտ տանջում էր այդ հարցը, թե ինչու ենք մենք վատ ապրում, մինչդեռ մեր հարևաններն ապահովված են ամեն բանով։ Այդ հարցերի մեծ շարանն ինձ հոգեբանական խնդիրների առաջ կանգնեցրեց ու ստիպեց իմ խնդիրը լուծել գրականության միջոցով։ Վերցրեցի հոգեբանության մասին գրքեր, սկսեցի ուսումնասիրել ու արդեն կարճ ժամանակ անց ինքս էի այլոց խորհու րդներ տալիս»,֊-հոգեբանական խորհրդատվության պահանջարկը ստիպում է երիտասարդին սկսել փոքր դասընթացներ, որոնք արդեն ժամանակի ընթացքում զարգանալով դարձել են հիմք «Զարթուցիչի» համար։

Գրիգոր Առաքելյանի դիտարկմամբ` շատ կարևոր է, որ մարդկանց խնդիրները լուծվեն ոչ թե հոգեբանական խորհրդատվությունների ժամանակ, այլ թրեյնինգների: Փորձը ցույց է տալիս, որ երբ մարդն ունի նույնիսկ առողջական խնդիրներ, իրեն ավելի շատ կարելի է թրեյնինգի միջոցով օգնել։ Նրա խոսքով` Հայաստանում այս ամենի ներդրման նպատակն է եղել նաև ստեղծել ցանց, որտեղ մարդիկ ոչ թե համացանցի պես ստատուսներ կգրեն, այլ իրական կյանքում կշփվեն իրար հետ, կստեղծվի առողջ սոցիալական միավոր, որի նպատակն է երկրում ինչ որ լավ բան անելը։ 

Ժամանակ առ ժամանակ «Զարթուցիչի» մասնակիցները հավաքվում են միասին մեկ վայրում, ծանոթանում, շփվում։ Հերթական հավաքն էլ անցկացվել է անցյալ կիրակի, որին մասնակցել է 460 մարդ։

Թրեյնինգները կարծես թե արդեն տվել են իրենց պտուղները։ Դրանց մասին են վկայում հարյուրավոր դրական արձագանքները։ Մասնակիցներից Մարինե Ղուբազյանն ասում է` սա առողջ միջավայր է, որտեղ ստանում ես ահռելի քանակությամբ գիտելիք, որն ամբողջովին մարսելու համար գուցե տասնյակ տարիներ պետք գան։  «Զարթուցիչը» հաջողության թրեյնինգ է, երբ այդքան կարճ ժամանակահատվածում յուրաքանչյուրի մեջ ծնվում է ցանկությունների մի հսկա օվկիանոս, որի միջոցով պատրաստ ես հիմնավոր և հաղթական տրամադրված փոխել կյանքդ»,-ասում է Ղուբազյանը։

Մասնակիցներից Գրիգոր Բաբայանն էլ նշում է, որ ամեն մի դասն առանձին վերցված ադամանդ է իր հերթին, իսկ ամբողջական արդյունքն անհամեմատ ավելի մեծ է ստացվում գումարելիների գումարից: «Զարթուցիչը» տրամադրում է բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են ինքնավերլուծության, կյանքդ վերարժևորելու, կյանքդ քո ձեռքը վերցնելու ճանապարհը սկսելու համար»,-ասում է Բաբայանը:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris