Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Սարի Թաղում և Ոսկեվազում հայտնաբերված շահմար տեսակի օձերին
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 20-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի տներից մեկի պահարանում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` բնակիչները հայտնաբերել են շահմար տեսակի օձ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Հունիսի 20-ին, ժամը 14.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



