Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Սարի Թաղում և Ոսկեվազում հայտնաբերված շահմար տեսակի օձերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 20-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի տներից մեկի պահարանում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` բնակիչները հայտնաբերել են շահմար տեսակի օձ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Հունիսի 20-ին, ժամը 14.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



