Apple-ը չի ֆինանսավորի Հանրապետական կուսակցության համագումարը Թրամփի պատճառով
SOCIETYApple ամերիկյան ընկերությունը չի ֆինանսավորի հուլիսին Հանրապետական կուսակցության ազգային համագումարը միլիարդատեր Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարությունների պատճառով: Այս մասին գրում է Politiko-ն:
Apple-ը Հանրապետական կուսակցության ղեկավարներին ասել է, որ ֆինանսավորում կամ որեւէ այլ աջակցություն չի ցուցաբերի 2016-ի նախագահական համագումարին Թրամփի՝ կանանց, միգրանտների եւ փոքրամասնությունների մասին ոչ միանշանակ հայտարարությունների պատճառով: Ընկերությունը հրաժարվել է նաեւ տեխնիկական աջակցությունից:
Թերթի տեղեկություններով՝ մյուս տեխնոլոգիական հսկաները՝ Facebook-ը, Google-ը եւ Microsoft-ը, կօգնեն կուսակցությանը քաղաքական ֆորում անցկացնելու հարցում:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



