Apple-ը չի ֆինանսավորի Հանրապետական կուսակցության համագումարը Թրամփի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆApple ամերիկյան ընկերությունը չի ֆինանսավորի հուլիսին Հանրապետական կուսակցության ազգային համագումարը միլիարդատեր Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարությունների պատճառով: Այս մասին գրում է Politiko-ն:
Apple-ը Հանրապետական կուսակցության ղեկավարներին ասել է, որ ֆինանսավորում կամ որեւէ այլ աջակցություն չի ցուցաբերի 2016-ի նախագահական համագումարին Թրամփի՝ կանանց, միգրանտների եւ փոքրամասնությունների մասին ոչ միանշանակ հայտարարությունների պատճառով: Ընկերությունը հրաժարվել է նաեւ տեխնիկական աջակցությունից:
Թերթի տեղեկություններով՝ մյուս տեխնոլոգիական հսկաները՝ Facebook-ը, Google-ը եւ Microsoft-ը, կօգնեն կուսակցությանը քաղաքական ֆորում անցկացնելու հարցում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



