Մթերքների սև ցուցակ, որոնք ցելյուլիտ են առաջացնում
LIFEՀաստատապես, սննդակարգը մեծ դեր է խաղում մաշկի գեղեցկության հարցում։ Հաճախ ասում են, մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Սա ավելին քան ճշմարտություն է, քանի որ սննդակարգն ազդում է ոչ միայն ընդհանուր առողջության, այլ նաև ֆիզիկական տեսքի վրա։
Իհարկե, գաղտնիք չէ, որ կան ցելյուլիտի նվազեցման բազմաթիվ պրոցեդուրանեեր, սակայն լավագույն լուծումը կարող է լինել օրգանիզմը մաքրելը։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն մթերքներին, որոնք հանգեցնում են ցելյուլիտի առաջացման։
Այսպես, անհրաժեշտ է խուսափել ածխաջրերից, արագ և տապակած սնունդից։
Սև ցուցակում ընդգրկված մթերքները բազմաթիվ են, սակայն առաջնայինը պետք է կրճատել ածխաջրերը։ Այն առկա է տորթերում, խմորեղեններում, պաղպաղակում և գրեթե ամենուր։
Ինչ վերաբերում է սպիտակ հացում, բրնձում, մակարոններում առկա ածխաջրերին, ապա պետք է կրճատել այս մթերքների սպառումը։ Արագ սնունդն ուղղակի պետք է բացառել սննդակարգից, քանի որ այն պարունակում է հագեցած ճարպեր, տոքսիններ, քաղցկեղածին նյութեր։ Այդ իսկ պատճառով էլ արագ սնունդը ցելյուլիտի լավագույն ընկերն է։ Նույնը վերաբերում է նաև տապակած սնունդին։ Եթե անգամ չունեք ցելյուլիտ, ապա այս մթերքները կօգնեն, որպեսզի ժամանակի ընթացքում առաջանա այն։
Անհրաժեշտ է նաև նվազեցնել կենդանական ճարպերը, աղը, որը հանգեցնում է մարմնում ջրի կուտակմանը, որն էլ ցելյուլիտի առաջացման հիմնական պատճառներից է։
Ալկոհոլը և գազավորված ըմպելիքները ևս, շնորհիվ նրանցում առկա շաքարի բարձր կոնցենտրացիայի, հանգեցնում են ցելյուլիտի առաջացման։
Հետևեք առողջ սննդակարգին և գեղեցկությունն ապահովված կլինի։
1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
3
Ucom and Hero House Yerevan Continue Cooperation
4
IDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winn...
5
Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback



