Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են 3 ակումբ
SPORTԲրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Նեյմարը շարունակում է մնալ ամառային տրանսֆերային պատուհանի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը: Բրազիլացի ֆուտբոլիստի գործակալը հայտնել է ,որ այս պահին կան 3 գրանդ ակումբներ, որոնք պատրաստ են Նեյմարի համար վճարել 157 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Ինֆորմացիան բրազիլական «Radio Jovem Pan»-ի եթերում հաղորդել է Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն:
Ռիբեյրոն չի նշել այն 3 ակումբների անվանումները, որոնք պայքարում են Նեյմարի համար, սակայն հաշվի առնելով տրանսֆերային արժեքը և ֆուտբոլիստի նկատմամբ եղած ակումբային հետաքրքրություները, կարելի է ասել, որ այդ 3 ակումբներն են «Պարի սեն Ժերմեն»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



