Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են 3 ակումբ
ՍՊՈՐՏԲրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Նեյմարը շարունակում է մնալ ամառային տրանսֆերային պատուհանի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը: Բրազիլացի ֆուտբոլիստի գործակալը հայտնել է ,որ այս պահին կան 3 գրանդ ակումբներ, որոնք պատրաստ են Նեյմարի համար վճարել 157 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Ինֆորմացիան բրազիլական «Radio Jovem Pan»-ի եթերում հաղորդել է Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն:
Ռիբեյրոն չի նշել այն 3 ակումբների անվանումները, որոնք պայքարում են Նեյմարի համար, սակայն հաշվի առնելով տրանսֆերային արժեքը և ֆուտբոլիստի նկատմամբ եղած ակումբային հետաքրքրություները, կարելի է ասել, որ այդ 3 ակումբներն են «Պարի սեն Ժերմեն»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



