Միշել Օբաման հունիսի վերջին Իսպանիա կայցելի
SOCIETYԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հունիսի 29-ից հուլիսի 1-ը ոչ պաշտոնական այցով Իսպանիայում կլինի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Մինչ այդ ամերիկյան նախագահի կինը կայցելի Լիբերիա եւ Մարոկկո: Այս մասին էլ գրում է EL País-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը: Շրջագայության ընթացքում առաջին տիկնոջը կուղեկցեն դուստրերը՝ Մալիան եւ Սաշան, ինչպես նաեւ նրա մայրը՝ Մերիան Ռոբինսոնը:
Այցի ընթացքում Միշել Օբաման կհանդիպի Իսպանիայի թագուհի Լետիսիայի հետ: Վերջին անգամ ԱՄՆ առաջին տիկինն Իսպանիայում եղել է 2010 թվականի ամռանը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ Բարաք Օբաման Իսպանիա կայցելի հուլիսի 9-11-ը: Վերջին 15 տարվա ընթացքում սա Սպիտակ տակ ղեկավարի առաջին այցը կլինի Իսպանիա: Այցի շրջանակում Օբաման կլինի Մադրիդում, ինչպես նաեւ Սեւիլիայում:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



