Միշել Օբաման հունիսի վերջին Իսպանիա կայցելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հունիսի 29-ից հուլիսի 1-ը ոչ պաշտոնական այցով Իսպանիայում կլինի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Մինչ այդ ամերիկյան նախագահի կինը կայցելի Լիբերիա եւ Մարոկկո: Այս մասին էլ գրում է EL País-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը: Շրջագայության ընթացքում առաջին տիկնոջը կուղեկցեն դուստրերը՝ Մալիան եւ Սաշան, ինչպես նաեւ նրա մայրը՝ Մերիան Ռոբինսոնը:
Այցի ընթացքում Միշել Օբաման կհանդիպի Իսպանիայի թագուհի Լետիսիայի հետ: Վերջին անգամ ԱՄՆ առաջին տիկինն Իսպանիայում եղել է 2010 թվականի ամռանը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ Բարաք Օբաման Իսպանիա կայցելի հուլիսի 9-11-ը: Վերջին 15 տարվա ընթացքում սա Սպիտակ տակ ղեկավարի առաջին այցը կլինի Իսպանիա: Այցի շրջանակում Օբաման կլինի Մադրիդում, ինչպես նաեւ Սեւիլիայում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



