Տավուշում մեքենան Դեբեդ գետն է ընկել. վարորդին որոնում են գետում
SOCIETYՏավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ այսօր՝ հունիսի 16-ին, ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ավտոմեքենան գետն ընկնելու հետեանքով մեքենայի վարորդին գետը քշել է: Իսկ մեքենայում գտնվող ուղեւորը մեքենան մինչեւ գետն ընկնելը հրաշքով կարողացել է դուրս գալ մեքենայից:
Գետում կորած վարորդը, նախնական տեղեկություններով, 20 տարեկան երիտասարդ է, Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ:
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Դեբեդն այնքան վարար է, որ փրկարարները չեն կարողանում գետն ընկած մեքենան հանել, իսկ դեպքի վայր ժամանակ ոստիկանների, փրկարարների եւ գյուղացիների որոնողական աշխտանքներին խանգարում է անձրեւն ու գետի ջրի մակարդակի բարձրացումը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



